Shamshyan.com-ի տեղեկություններով՝ հունվարի 1-ին թունավորման դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։40-ի սահմաններում «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» ՓԲԸ-ից ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ «սննդային թունավորում» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել օտարերկրացի քաղաքացիներ։
Ոստիկանները պարզել են, որ տեղափոխվածներն են Իրանի իսլամական հանրապետության քաղաքացիներ՝ 21-ամյա Ահմադ Ս․-ն, 20-ամյա Ալի Ա․-ն, 22-ամյա Ֆոդի Ֆ․-ն և 20-ամյա Մոնդի Ն․-ն։
Վերջիններս հայտնել են, որ նույն օրը Պուշկինի փողոցի 15 հասցեում գործող «Չիպլդեյս» սննդի կետում շաուրմա են կերել, ինչի հետևանքով էլ թունավորել են։
Փաստի առթիվ ոստիկանության Կենտրոնական բաժնում նյութեր են նախապատրաստվում։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: