2022 թվականի հունվարի 2-ին ժամը 13:10-ի սահմաններում «Դիլիջան» ազգային պարկի «Դիլիջան տեղամաս» մասնաճյուղի թիվ 6 պահաբաժնում մարդկային գործոնի հետևանքով բռնկվել է հրդեհ: Կրակի ընդլայնումը կանխվել է «Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի աշխատակիցների ջանքերով:
Պահպանության բաժնի աշխատակիցները հրդեհված տարածքից հայտնաբերել և կազմակերպության վարչական շենքի տարածք են տեղափոխել Գոնչե ցեղատեսակի որսորդական շուն, ամենայն հավանականությամբ տարածքը հրդեհել են ապօրինի որսով զբաղվող անձինք: Հրդեհը մարվել է ժամը 15:30-ին:
«Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի աշխատակիցների կողմից իրականացվում է հսկողություն և կատարվում է հասցված վնասի գնահատման և հաշվարկման աշխատանքներ:
Հարգելի քաղաքացինե՛ր, մեկ անգամ ևս հորդորում ենք պահպանել հակահրդեհային անվտանգության կանոնները:
Կարդացեք նաև
«Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ