Ermenihaber. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Թուրքիայի ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել: Այդ մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ Կողմերը քննարկել են Անդրկովկասում, Սիրիայում և Լիբիայում տիրող իրավիճակը, անվտանգության երաշխիքների վերաբերյալ ռուսական առաջարկները։
«Բարձրաձայնվել են նաև միջազգային թեմաներ, ներառյալ Ռուսաստանի Դաշնության անվտանգությունը երաշխավորող պայմանավորվածությունները իրավաբանորեն ձևակերպելու առաջարկները, Անդրկովկասի իրադրությունը, Սիրիայի և Լիբիայի կարգավորման հարցերը», – ասված է հաղորդագրության մեջ:
Ղեկավարներն ամփոփել են երկկողմ համագործակցության արդյունքները և պատրաստակամություն հայտնել ընդլայնել համագործակության ոլորտները։
Ուշագրավ է, որ մի շարք թուրքական կայքերը գրել են, որ Պուտինն ու Էրդողանը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը, սակայն Կրեմլի հայտարարությունում այդ մասին ոչինչ չի ասվում: