Լրահոս
Օրվա լրահոսը

Այս պահանջները չկատարելու դեպքում ՌԴ-ում ժամանակավոր գտնվելու ժամկետները կարող են կրճատվել

Հունվար 03,2022 13:21

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից տարածված տեղեկատվության համաձայն՝ աշխատանքային գործունեություն ծավալելու նպատակով, Ռուսաստանի Դաշնություն մեկնող ոչ ռեզիդենտ քաղաքացիների համար սահմանվել են նոր կանոններ.

1. ՌԴ մուտք գործելու օրվանից, 30 օրացուցային օրվա ընթացքում, անցնել պետական մատնահետքի մեկանգամյա գրանցման և նկարահանման հաշվառում,

2. ՌԴ մուտք գործելու օրվանից, 30 օրացուցային օրվա ընթացքում, անցնել բուժզննում՝ թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի օգտագործման առկայության կամ (բացակայության), առանց բժշկի նշանակման նոր պոտենցիալ հոգեակտիվ վտանգավոր նյութերի օգտագործման, հասարակության համար վտանգ ներկայացնող վարակիչ հիվանդությունների առկայության, նշված ցանկով ՌԴ կառավարության կողմից հաստատված, և մարդու իմունային անբավարարության վիրուսով առաջացած հիվանդությունների վերաբերյալ,

3. Բժշկական հետազոտությունների վերաբերյալ տեղեկանքները պարբերաբար ներկայացնել անմիջապես Ներքին գործերի ոլորտի տեղական կառավարման մարմիններ կամ ենթակա մարմիններ՝ էլեկտրոնային միասնական տեղեկատվական հարթակի միջոցով:

Նշված պահանջները չկատարելու դեպքում անձանց ՌԴ-ում ժամանակավոր գտնվելու ժամկետները կարող են կրճատվել:

Միասնական սոցիալական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31