«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը
Դավիթ Տոնոյանի հարցազրույցը նայեցի։
Ընկերներիցս մեկի դիպուկ բնորոշմամբ՝ եկել էր Նիկոլին ասելու՝ շեֆ ջան, դու մեղավոր չես, էդ ստահակ տեղեկանք գրողներն են մեղավոր։
Դավիթ Տոնոյան, հարցուպատասխանից տպավորությունն այնպիսին է, որ չխոսելու դիմաց Փաշինյանին գործարք ես առաջարկում։
Կարդացեք նաև
Մեղքերդ չես քավի, բայց մի կողմ դիր ամեն ինչ, խոսիր այն իրականության մասին, ինչ դու ես տեսել 2018-ի հայտնի իրադարձություններից հետո, երբ պաշտպանության նախարար նշանակվեցիր և 44-օրյա պատերազմի այն մանրամասների մասին, որին մի քանի մարդ են տիրապետում։