15.12.2021թ-ին primeminister.am-ում հրապարակված մամուլի հաղորդագրության մեջ նշված է, որ Արևելյան գործընկերության 6-րդ գագաթնաժողովի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր խոսքում անդրադարձել է Արևելյան գործընկերության շրջանակում Եվրոպական միության հետ համագործակցությանը, մեր երկրում իրականացվող ինստիտուցիոնալ բարեփոխումներին և ժողովրդավարության ամրապնդման քայլերին, փոքր և միջին բիզնեսի, ենթակառուցվածքների զարգացման ծրագրերին, ինչպես նաև Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին:
Aravot.am-ը գործադիրին հղված հարցմամբ վերջերս խնդրել էր տրամադրել 15.12.2021թ-ին Բրյուսելում կայացած Արևելյան գործընկերության 6-րդ գագաթնաժողովի ժամանակ հնչած Նիկոլ Փաշինյանի ելույթի տեքստը (խոսքն՝ ամբողջությամբ)։
Կառավարությունից ստացանք պատասխան, որ գագաթնաժողովի լիագումար նիստն անցկացվել է փակ ձեւաչափով, եւ նիստի շրջանակում Նիկոլ Փաշինյանի խոսքի բովանդակության վերաբերյալ տեղեկատվությունը ներկայացված է նշյալ մամուլի հաղորդագրության մեջ։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ