Հունվարի 2-ին, ժամը 19։22-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երասխ-Երևան ավտոճանապարհին՝ Արաքսավան գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի 22-րդ կմ-ին, բախվել են «Opel Astra» (վարորդ՝ Դ․ Գ․, ծնված 1982 թ.), «Lexus NX300» (վարորդ՝ Ա․ Հ․, ծնված 1984 թ.), «VAZ 2107» և «Toyota Camry» մակնիշների ավտոմեքենաները:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, ավտոմեքենաների ուղևորներ Լ․ Մ․-ն (ծնված 1993 թ․), Վ․ Խ․-ն (ծնված 1995 թ․), Ս․ Ա․-ն (ծնված 1991 թ․) և Դ․ Կ․-ն (ծնված 1993 թ․) հոսպիտալացվել են «Էրեբունի» ԲԿ, որտեղ բժիշկները Լ․Մ․-ի և Վ․Խ․-ի առողջական վիճակները գնահատել են միջին ծանրության, իսկ Ս․Ա․-ն և Դ․Կ․-ն ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս են գրվել։
Կարդացեք նաև
Փրկարարները «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, ով հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն