ԲՀԿ խմբակցության նախկին քարտուղար Արման Աբովյանի ֆեյսբուքյան գրառումը
Պետք է շատ հստակ և ուղիղ խոստովանել, որ այսօրվա Հայաստանում գոյություն ունի մարդկանց մի զանգված, որոնք ներքուստ «հոգնել են» Հայ Ազգի մի մաս լինելուց։
Այո՛, այդ մարդիկ ուղղակի հոգնել են անվերջ լարվածությունից, ուզում են «հանգիստ» ապրել, չեն ուզում այլևս պայքարել պետության և Ազգի գոյության համար, չեն ուզում հիշել Ցեղասպանությունը, սումգայիթյան և Բաքվի կոտորածները, պատերազմը, կորուստները։
Իրենց համար խորապես միևնույն է Արցախի և Հայաստանի ճակատագիրը։
Կարդացեք նաև
Եռաբլուրը իրենք ընկալում են միայն որպես «մեծ գերեզմանոց», իրենք համոզված են, որ բավական է մոռանալ թուրքերի կամ ադրբեջանցիների հակահայկական և ֆաշիստական կեցվածքի մասին և ամեն ինչ լավ կլինի։ Մի խոսքով՝ կա մարդկանց մի զանգված, որոնք հոգնել են լինել հայ, իրենք ուզում են լինել միայն «չաղ ու բախտավոր հպարտ քաղաքացի»։
Այդ զանգվածի համար հեչ դժվար չէ արտաբերել ադրբեջանական քարոզչամեքենայի հակահայկական տեղեկատվական աղբը, որ օրինակ՝ Շուշին «ադրբեջանական է» կամ «ամեն ինչում մեղավոր են ղարաբաղցիները»։
Այդ զանգվածը կարծում է, որ թուրք ադրբեջանական «հարևաններին» բավական կլինի, որ հայերը հնազանդվեն թուրքերի և ադրբեջանցիների բոլոր պայմաններին, մոռանան ամեն ինչ և վերջ …էժան ադրբեջանական բենզին, թուրքական շորեղեն, կարճ ասած ախպերություն֊ընկերություն հայերի և թուրքերի միջև։
Իհարկե, շատ դժվար է հասկանալ այդ մարդկանց տրամաբանությունը, սակայն պետք է դրանց հիասթափեցնեմ, եթե նույնիսկ հայերը մոռանան, որ իրենք հայ են դա բնավ չի նշանակում, որ թուրքերը և ադրբեջանցիները դա կմոռանան, հակառակը՝ թուրքերը միշտ… կրկնում եմ ՄԻՇՏ հիշելու են, որ դուք հայ էք և հետեւաբար վերաբերմունքը լինելու է նույնը, ինչ դարեր ի վեր։
Հիմա հարց բոլոր նրանց, ովքեր պատրաստ են կուշտ «փորի» և շինծու խաղաղության համար մոռանալ ամեն ինչ։
Ինչո՞ւ է Ադրբեջանը ավելացնում իր ռազմական բյուջեն։
Ինչո՞ւ է քոչվոր թուրքալեզու ցեղերից բաղկացած Ադրբեջանը պնդում, որ Հայաստանի ողջ տարածքը հանդիսանում է ադրբեջանական «պատմական» տարածքներ։
Ինչո՞ւ Ադրբեջանում և Թուրքիայում չի դադարում պետական, հակահայկական պրոպագանդան։
Ինչո՞ւ թուրքերը և ադրբեջանցիները պնդում են, որ պետք է ցամաքով միավորվեն՝ հայկական Սյունիքը մասնատելով «միջանցքային» տրամաբանության ներքո։
Հասկանում եմ, որ միգուցե բարդ բաներ եմ գրում, բայց մինչև հրաժարվելը հայ լինելուց՝ մի քիչ մտածեք Ձեր և ձեր հարազատների ֆիզիկական անվտանգության մասին։ Թե ձեզ թվում է, որ թուրքերի կոշիկները լիզելով՝ հետագայում հնարավոր կլինի փրկվել։
Հ. Գ. Իմիջիայլոց, 1914֊1915 թվականին Օսմանյան կայսրությունում բնակվող հայերին նույնպես պատմում էին թուրքերի և հայերի եղբայրության («խաղաղության դարաշրջանի») մասին։
Հիշո՞ւմ ե , թե ինչպե՞ս 1915 թ այդ «եղբայրությունը» ավարտվեց։