Լրագրող, բնապահպան Թեհմինե Ենոքյանի ֆեյսբուքյան գրառումը
2013 թվականին Պուտինի գալու կապակցությամբ ակցիաներ էին տեղի ունենում Երևանում։
Ընկերներս պաստառ էին կախել «Ինքնիշխան Հայաստան» վերտառությամբ։ Լուսաբանում էի, մեկ էլ փառապանծ ՀՀ ոստիկանությունը վրա հասավ, առանց ոստիկանական հագուստի ու տարբերանշանի զոռով մտցրեց մեքենա, տարավ ոստիկանություն։
8 տարի տևեց, որ արդեն ՀՀ Վերաքննիչ դատարանը ևս հաստատեց` ոստիկանությունը խախտել է իմ իրավունքները և պարտավոր է նախադեպը չունեցող վնասի փոխհատուցում տրամադրել` շուրջ 500 000 ֏։
Կարդացեք նաև
Կամ կբողոքարկեն Վճռաբեկ, կամ կհաշտվեն, բայց բան չի փոխվի ըստ իս: