SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ դեկտեմբերի 30-ին կողոպուտի դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 16։30-ի սահմաններում ոստիկանության Չարենցավանի բաժին ահազանզ է ստացվել, որ Չարենցավան քաղաքի 8-րդ թաղամասի քոլեջի հարակից ճանապարհին անհայտ անձը հափշտակել է Չարենցավան քաղաքի բնակիչ՝ 36-ամյա Աննա Շ-ի ձեռքի պայուսակը և դիմել փախուստի։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Չարենցավանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ բաժանմունքի պետ Իսկանդարյանի գլխավորությամբ տաք հետքերով պարզել են հափշտակողի ինքնությունը, ով Չարենցավան քաղաքի Խորենացի փողոցում ոստիկանների կողմից հայտնաբերվում ու բերման է ենթարկվում ոստիկանության Չարենցավանի բաժին։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ բերման ենթարկվածը Չարենցավան քաղաքի բնակիչ՝ 30-ամյա Մհեր Գ-ն է։ Վերջինիս անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է գողոնը։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում