Այսօր՝ հունվարի 2-ին, ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկներ Նորայր Սարգսյանն ու Գրիշա Պողոսյանը Շենգավիթ վարչական շրջանում՝ Չեխովի փողոցում, ծառայություն կատարելիս ժամը 03։05-ի սահմաններում նկատել են մի քաղաքացու, ում վարքագիծը կասկած է առաջացրել։
Պարեկները, մոտենալով այդ քաղաքացուն, վերջինս դիմում է փախուստի, սակայն չի հասցնում ճողոպրել պարեկներից ու մոտ ահագին հատված փախնելով՝ այնուամենայնիվ, բռնվում է։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվում է, որ նա փորձում էր թալանել Չեխովի փողոցում տեղադրված վճարային տերմինալը և իր գործի կես մասն արել էր, սակայն մինչև վերջ չի կարողանում իր սև գործն ավարտին հասցնել։ Նրա մոտ հայտնաբերվում է հանցագործության գործիքները, որոնցից մի մասն էլ տերմինալի վնասված տերմինալի մեջ։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ բերման ենթարկվածը Երևանի բնակիչ՝ 28-ամյա Գուրգեն Հ-ն է։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում