Լրահոս
Օրվա լրահոսը

Մեզ փորձում են համոզել, թե թշնամու հետ պայքարում ամեն ինչ, իբր, վճռված է. Վարդան Ոսկանյան

Հունվար 02,2022 16:13

Իրանագետ, «Հայրենիք» կուսակցության հանրային կապերի հարցերով պատասխանատու Վարդան Ոսկանյանի ֆեյսբուքյան գրառումը

Մեզ փորձում են համոզել, թե թշնամու հետ պայքարում ամեն ինչ, իբր, վճռված է, քանի որ Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորումն աշխարհում ունի ավելի շատ դաշնակիցներ և օժանդակողներ, քան Հայաստանը։

Այո՛, այն վայելում է Թուրքիայի, Պակիստանի ու Իսրայելի աջակցությունը, առաջինի պարագայում՝ նույնիսկ անվերապահ կերպով, անդամակցում է մահմեդական և թյուրքալեզու երկրները միավորող կազմակերպությունների և այլն:

Սակայն արդի աշխարհում այս պետությունները չեն, որ ունակ են վճռելու ամեն ինչ: Նույնիսկ էրդողանական վարչախումբը մեր տարածաշրջանում ամեն ինչ վճռելու հնարավորություն չունի՝ չնայած իր հայատյաց կայսերապաշտական նկրտումներին։

Հետևաբար, Ադրբեջանի նկատմամբ այս ասպարեզում առավելության հասնելը պետք է լինի ոչ թե քանակական, այլ որակական առումով, իսկ այդ գերակայությունը՝ միտված չեզոքացնելու Բաքվի բռնապետի դաշնակիցների աջակցությունն ամենաանհրաժեշտ պահին, և թշնամուն թողնելով մեզ հետ մեն-մենակ, հերթական անգամ ջախջախելու նրան։

Այո՛, սա դժվարին և հսկայական ջանք պահանջող աշխատանք է, սակայն ո՞վ է ասել, թե ազգերը հաջողում են ծուլությամբ ու պարտվողականությամբ և ո՞վ է համոզված, որ մեր տարածաշրջանում լինելու է «խաղաղության դարաշրջան», եթե դրանում վստահ չէ նույնիսկ այդ մասին հայտարարողը։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31