Սևան Նշանյանի կնոջ՝ Հերա Ցուրուի ֆեյսբուքյան գրառումը
Հունաստանը պատրաստվում է ՀՀ քաղաքացի Սևան Նշանյանին Թուրքիա արտաքսելու որոշում կայացնել…
29 Դեկտեմբեր 2021-ին Հունաստանի քաղաքացու հետ ամուսնացած լինելու կապակցությամբ ձեռք բերված կացության իրավունքը չվերականգնող Հունաստանի կառավարությունը, դեկտեմբեր 30-ին «քաղաքավարի» խարդախությամբ Սևան Նշանյանին ոստիկանական բաժանմունք հրավիրել և մի ժամ սպասեցնելուց հետո կացության կարգավիճակի ժամկետի մի օր առաջ լրանալու պատրվակով նրան ձերբակալել է։
3 Հունվար 2022թ. երկուշաբթի, Սիրոսի դատարանի դատախազը նրան երկրից արտաքսելու որոշում է կայացնելու։ Դատախազի որոշմամբ է հայտնի դառնալու, թե արտաքսումը դեպի ո՛ր երկիր է լինելու։
Կարդացեք նաև
Սևանի ամեն շաբաթ Կիրակի երեկոներին կատարած ուղիղ միացմամբ հաղորդումների այս շաբաթվա՝ 2 Հունվար 2022թ. կիրակի օրվա հաղորդումին նրա անունից կարճ մի հայտարարությամբ զարգացումների մասին ձեզ տեղեկացնելու եմ։
Հերա Ցուրու
1 Հունվար 2022