Shamshyan.com. Երեկ՝ հունվարի 1-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 22։30-ի սահմաններում Առինջ-Ջրվեժ ավտոճանապարհին բախվել են Լիա Սարգսյանի վարած Toyota Corolla մակնիշի 118 ԼԼ 50 համարանիշի և Լաուրա Գալստյանի վարած Mitsubishi մակնիշի 51 RN 111 համարանիշի ավտոմեքենաները։
Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան, իսկ Mitsubishi-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված վիճակում հայտնվել ձորակում։
Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության. եղել են սթափ, իսկ Mitsubishi-ի վարորդը հղի է։ Վթարի պատճառն էլ ճանապարհի մերկասառույցն է, ու միայն վթարից հետո են ճանապարհը սպասարկող կազմակերպության ներկայացուցիչները ժամանել ու սկսել ճանապարհը աղ ու ավազով մշակելու աշխատանքներ իրականացնել։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Toyota-ն ՀՀ կառավարության հաշվեկշռում։
Կարդացեք նաև
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։