Ինչպես տեղեկացնում է ՝ Vesti.ru-ն ՌԴ Արտակարգ իրավիճակների նախարարության կազմում գտնվող քաղաքացիական պաշտպանության եւ արտակարգ իրավիճակների հետազոտական ինստիտուտը կանխատեսել է, որ 2029 թվականի գարնանը Երկրագնդին է մոտենալու Ապոֆիս անվամբ վտանգավոր աստերոիդը՝ 400 մ տրամագծով եւ 30 մլն տոննա քաշով:
Հիշեցնենք, որ Ապոֆիսը ամերիկյան եւ եվրոպական գիտնականները նկատել էին դեռ 2004 թ., եւ նրանց կանխատեսումներով՝ այդ երկնային մարմինը Երկրագնդին մոտենալու էր 21-րդ դարի երկրորդ կեսին, սակայն հավանականությունը, որ կբախվի Երկրագնդին, ընդամենը 2 տոկոս էր գնահատվում:
Սակայն ռուս գիտնականների կանխատեսումներով՝ այն մեզ է մոտենալու ավելի վաղ:
Ըստ այդ կանխատեսումների՝ Ապոֆիսը կմոտենա Երկիր մոլորակին գրեթե 38,4 հազար կիլոմետրի չափով:
Կարդացեք նաև
Եթե հանկարծ աստերոիդը բախվի մեր մոլորակին, ինչը քիչ հավանական է, ապա կանջատվի 1717 մեգատոննա էներգիա, որը 30 անգամ ավելին է, քան սովետական ամենահզոր ջերմամիջուկային ռումբի՝ 1961 թ. իրականացված փորձնական պայթյունի ժամանակ առաջացած էներգիան:
Ենթադրվում է, որ բախման ժամանակ այդ հատվածում կլինի երկրաշարժ, որը բախման կետից 10 կմ տրամագծով տարածքում կլինի 6,5 բալ ուժգնության՝ ըստ Ռիխտերի սանդղակի:
Ըստ գիտնականների՝ Երկրի համար աղետալի, կործանիչ վտանգ կարող է լինել միայն այն պարագայում, եթե մեզ բախվի 1 կմ-ից ավելի մեծ շառավիղ ունեցող երկնային մարմին: Նման բան կարող է Տիեզերքում պատահել միլիոն տարին մեկ անգամ: Իսկ երկնային մարմիններ, որոնք որոշակի ավերածություններ են գործում, Երկրագնդի վրա ընկնում են ոչ ավելի հաճախ, քան հարյուր տարին մեկ անգամ: