Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Գեղամ Նազարյան. Ի՞նչ էր կատարվում նահատակ տղերքի ծնողների հետ, երբ մոտ մեկ ժամ անդադար պայթյուններ էին՝ հրավառության տեսքով

Հունվար 02,2022 10:22

«Հայաստան» խմբակցության պատգամավոր, 44-օրյա պատերազմում որդուն կորցրած Գեղամ Նազարյանի ֆեյսբուքյան գրառումը

Ի՞նչ էր կատարվում նահատակ տղերքի ծնողների, քույրերի եւ եղբայրների, մոտ ընկերների հետ, երբ մոտ մեկ ժամ անդադար պայթյուններ էին՝ սալյուտի տեսքով։ Ի՞նչ էր կատարվում այդ պայթյունների պահին պատերազմով անցած եւ ողջ տուն վերադարձած տղերքի հետ։ Ինչ որ մեկին դա հետաքրքի՞ր է։

Ովքե՞ր էին պայթյունների հեղինակները, ովքեր նրանց ծնողները։

Երկու Հայաստան բախվել էր միմյանց։ Մի Հայաստանը, իմ ընկերներից մեկի դիպուկ բնորոշմամբ, բդի փարթի էր անում, ողողված սալյուտներով, իսկ մյուս մասը Եռաբլուրում կամ տանը՝ հեռուստաէկրանի առաջ Եռաբլուրի միջոցառմանն էր հետեւում, երազելով հզոր ու խաղաղ Հայաստանի մասին։

Բախում, որը չպետք է լիներ։ Բախում, որը դեռ շարունակվում է։

Մի Հայաստանը երազում է, որ իր զավակները լինեն արժանապատիվ եւ վերադառնան Շուշի ու Հադրութ, իսկ մյուս հատվածը երազում է, որ իր որդիները բենթլի քշեն, բայց արդեն կարեւոր չէ՝ Լոսում, թե Մոսկվայում։ Եվ հենց բենթլիի մասին երազողներն էլ հերթական անգամ սպանելով զոհված տղերքին, նորից վիրավորելով վիրավորվածներին, կտտանքների ենթարկելով նահատակների հարազատներին՝ սալյուտ էին խփում ու բուդ խժռում, եւ խելագարություն՝ խմում զոհված տղերքի կենացը։ Էլ չխմեք։ Տղերքը ձեր կենացների կարիքը չունեն։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31