«Հայոց բանակն ու Հայ Եկեղեցին բնական դաշնության մեջ են. միասին թե՛ պատերազմական և թե՛ խաղաղ օրերին: Ինչպես յուրաքանչյուր տարի, այս Ամանորի գիշերն էլ Բագրատ Սրբազանը մեր զինվորականների հետ էր»,- հաղորդում է Հայ Առաքելական Եկեղեցու Տավուշի թեմը եւ ֆեյսբուքյան էջում հրապարակում լուսանկարներ Տավուշի թեմի առաջնորդ, Գերագույն հոգևոր խորհրդի անդամ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի այդ այցից: