SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Վայոց Ձորի մարզի տարածքային բաժիններից մեկում օպերատիվ տվյալներն իրացնելիս, տարածքային ոստիկանության բաժին են հրավիրել Վայոց Ձորի մարզի բնակիչ, 49-ամյա Ա. Հ.-ին, ով հայտնել է, որ նույն մարզի բնակիչ, 45-ամյա Ն. Վ.-ն տեղեկանալով, որ իր վերաբերյալ Հայաստանի քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչությունում քրեական գործ է քննվում, իր համար նպաստավոր պայմաններ ստեղծելու, հետագայում դատաքննության ընթացքում իր պատիժը պայմանականորեն չկիրառելու համար իրենից պահանջել է 6 հազար ԱՄՆ դոլար, որից 2 հազար դոլարը՝ դատախազին, 2 հազար դոլարը՝ դատավորին, 2 հազար դոլարը՝ քննչականին տալու համար է:
Ա. Հ.-ն հայտնել է, որ այս տարվա ապրիլին՝ 2 հազար դոլար, մայիսին՝ 1000 դոլար, իսկ օգոստոսին՝ 500 դոլար փոխանցել է Ն. Վ.-ին: Այնուհետև Ա. Հ.-ն հայտնել է, որ ինքը տեղեկացել է, որ իր նկատմամբ քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակում մեղադրանք է փոխվել և ավելացվել է հոդված: Դրանից հետո համոզվել է, որ Ն. Վ.-ն իր կողմից տրված 3500 ԱՄՆ դոլարը ոչ դատախազին, ոչ դատավորին, ոչ էլ քննչականին է հասել, այլ խարդախությամբ հափշտակել է:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում