Լրահոս
Օրվա լրահոսը

Արայիկ Հարությունյանին շնորհավորական ուղերձներ են հղել Աբխազիայի, Հարավային Օսիայի և Մերձդնեստրի Մոլդովական հանրապետությունների նախագահները

Դեկտեմբեր 31,2021 18:17

Ամանորի և Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանին շնորհավորական ուղերձներ են հղել Աբխազիայի, Հարավային Օսիայի և Մերձդնեստրի Մոլդովական հանրապետությունների նախագահներ Ասլան Բժանիան, Անատոլի Բիբիլովը և Վադիմ Կրասնոսելսկին:

Նրանք, մասնավորապես, նշել են, որ ուշադրությամբ հետևում են Արցախի Հանրապետությունում տեղի ունեցող վերջին իրադարձություններին և համոզված են, որ Արցախի հերոս ժողովուրդը գալիք տարում կկարողանա հաղթահարել այն հիմնական դժվարությունները, որոնք առաջացել են 2020թ. պատերազմի հետևանքով:

Երեք նախագահներն աջակցություն են հայտնել Արցախի նախագահին ու ժողովրդին՝ մաղթել նորանոր հաջողություններ 2022թ.-ին:

ԱՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031