Լրահոս
Օրվա լրահոսը

Մահացել է Նորք-Մարաշ բժշկական կենտրոնի հիմնադիր, երկարամյա տնօրեն Լիդա Մուրադյանը

Դեկտեմբեր 31,2021 17:35

ՀՀ առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանի ֆեյսբուքյան գրառումը

Խորը ցավով տեղեկացա Նորք-Մարաշ բժշկական կենտրոնի հիմնադիր, երկարամյա տնօրեն Լիդա Կարպովնա Մուրադյանի անժամանակ մահվան մասին։

Լիդա Կարպովնային պատիվ եմ ունեցել ճանաչելու թե՛ որպես գործընկեր, երբ բժշկական կենտրոն էի ղեկավարում, թե՛ որպես առողջապահության նախարար, երբ բազմաթիվ կարևոր ծրագրեր էինք քննարկում նրա հետ։

Լիդա Կարպովնայի դերը հայկական սրտաբանության և հատկապես սրտային վիրաբուժության զարցացման մեջ անուրանալի է։ Նա գրեթե զրոյական մակարդակից երկար տարիներ ջանք չի խնայել Նորք-Մարաշ բժշկական կենտրոնի անձնակազմի և հատկապես ՀՀ ազգային հերոս Հրայր Հովակիմյանի հետ ստեղծելու և այնուհետև զարգացնելու այս ուղղությունները։

Լիդա Կարպովնայի թողած հետքը հայկական բժշկագիտության մեջ դեռ երկար տարիներ ուղղորդելու է բազմաթիվ երիտասարդ բժիշկների, որպեսզի նրանք գտնեն իրենց տեղը այս կարևոր ոլորտում։

Ցավակցում եմ տիկին Մուրադյանի ընտանիքի անդամներին, բոլոր մտերիմներին և հարազատներին, ինչպես նաև Նորք Մարաշ ԲԿ ողջ անձնակազմին նրա անժամանակ կորստի կապակցությամբ։
Վառ հիշատակ մեր վառ գործընկերոջը…

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031