ԱՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ԺԻՐԱՅՐ ՄԻՐԶՈՅԱՆԻ ԱՄԱՆՈՐՅԱ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ
Հարգելի՛ հայրենակիցներ,
Ընդամենը մի քանի ժամ անց պատմություն կդառնա 2021 թվականը: Տարի, որի ընթացքում մենք շարունակեցինք հաղթահարել Ադրբեջանի պարտադրած պատերազմի հետևանքները, շարունակեցինք ազգովի վերակառուցել ու վերակենդանացնել մեր վիրավոր հայրենիքը:
Իհարկե, դեռ թարմ են 44-օրյա պատերազմի հիշողությունները, կորստի ցավն ու ափսոսանքը: Մինչ օրս բազմաթիվ մեր հայրենակիցներ շարունակում են մնալ գերության մեջ, ոմանց ճակատագիրը դեռևս անհայտ է, հայրենիքի մեծ մասը շարունակվում է մնալ բռնազավթված և դրա հետևանքով մեր հայրենակիցների մի զգալի հատվածը տեղահանված …. Այս իրավիճակում մենք պարտավոր ենք գործել ուժերի գերլարումով՝ օգտագործելով բոլոր հնարավորությունները:
Կարդացեք նաև
Մենք՝ բոլորս միասին, պարտք ունենք մեր հայրենիքի համար ընկած տղաներին և գալիք սերունդներին:
Հավե՜րժ փառք ու պատիվ մեր բոլոր նահատակներին:
Թանկագի՛ն բարեկամներ,
Վստահ եմ, որ համախմբվելու դեպքում կկարողանանք հաղթահարել ցանկացած դժվարություն և հաստատուն քայլերով դուրս բերել մեր երկիրն ու մեր ժողովրդին այս անելանելի թվացող իրավիճակից:
Թող 2022 թվականն ամբողջ հայ ազգի համար լինի հույսի և հավատի վերականգնման ու առաջընթացի տարի…
Խաղաղություն բոլորիս…
Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ: