Քաղաքագետ, ԵՊՀ ռազմավարական հետազոտությունների կենտրոնի կրտսեր գիտաշխատող Էդգար Էլբակյանի ֆեյսբուքյան գրառումը
ԿԱՐԵՎՈՐ ԳՈՐԾ
- 2021 թ․-ին իմ մասնակցած կարևորագույն և տակավին չհրապարակված ձեռնարկումներից է ԵՊՀ Ռազմավարական հետազոտությունների ԳՀ լաբորատորիայի (Center for Strategic Research) առաջատարությամբ իրականացված Հայրենապատում / Hayrenapatum նախաձեռնությունը։
- Վերջինիս իմաստը մեր քաղաքական հայրենիքի՝ Մեծ և Փոքր Հայքերի բոլոր բնակավայրերի, հուշարձանների, բնական հրաշալիքների, գետերի ու լեռների էլեկտրոնային հանրագիտարանավորում-քարտեզագրումն է։ Գուգլի քարտեզի հետ ինտեգրված քարտեզի վրա մեկ կտտոց, և դարերի պատմությունը ձեր առջև է։
- Հավակնոտ և ռեսուրսատար ծրագիր է, դրա համար առաջին փուլով սկսել ենք Արցախի՝ 2020 թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ Ադրբեջանի ԶՈՒ ժամանակավոր օկուպացիային հանձնված 120+ բնակավայրերից։ Նոր տարում պատրաստ կլինի նաև նախաձեռնության կայքը։
- Մեր առաքելությունն է շարունակել 19-րդ դարում սկսված և այդպես էլ անկախ Հայաստանի օրոք ավարտին չհասած հայրենիքի սահմանման պրոցեսը։ Հայրենիքը նախ թղթի վրա ու մարդկանց գլուխներում է պատկերվում, ապա կենդանի միս ու արյուն ստանում։ Այս նախաձեռնությունը «Ո՞րն է, բաբո՛, մեր հայրենիք» հարցի էլեկտրոնային պատասխանն է։
- Շնորհակալ ենք մեր բոլոր աջակիցներին և մեկենասներին։ Եթե կամենաք աջակցել մեզ, գրե՛ք, խնդրեմ, անձնական նամակով։
Նկարում Քարվաճառի սարերն են՝ նկարված Հայաձոր (2415.4 մ) լեռան փեշերից։