Նախկինում Հայաստանում միայն նախագահական ընտրությունների ժամանակ է եղել լարվածություն, քաղբանտարկյալների առկայություն եւ դա շատ կարճ է տեւել՝ մի տարի, մի փոքր ավելի: Իսկ հիմա համատարած բռնություններ են եւ քրգործերի հարուցումներ, էլ չեմ խոսում կալանքի կիրառման մասին: Հարուցված բոլոր քրգործերի մեջ որեւէ հիմք չկա: Իսկ ինչպես է կատարվում այդ քրգործերի հարուցումը՝ վարչապետ կոչեցյալը կանչում է իր գրպանային մարմիններին՝ ԱԱԾ, ոստիկանություն, Քննչական կոմիտե ու ուղղակի նրանց վրա ղժժում է: Նրանք պետք է մի բան գտնեն ու քրեական գործ հարուցեն»,- այսօր դատախազության առջեւ բողոքի ցույցի ժամանակ ասաց իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը:
Հիշեցնենք, որ դատախազության շենքի մոտ ցույցը ի պաշտպանություն «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի է:
Ավետիք Իշխանյանն ասաց, որ եթե Գորիսում Առուշ Առուշանյանին կալանավորում էին, պետք էր ամեն տեղ կազմակերպել բողոք, եթե Վանաձորում Մամիկոն Ասլանյանին կալանավորում են, պետք է ամեն տեղ կազմակերպել բողոք:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ