Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ ունեցած զրույցում նշել է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը:
«Ընդհանուր առմամբ` կարող եմ ասել, որ քրտնաջան աշխատանք ենք տարել և, հասկանալի պատճառներով, մեր աշխատանքի բնույթն էլ է որոշակիորեն փոխվել, աշխատանքի նոր ճակատներ են բացվել: Ընդհանրապես, մեր արտաքին քաղաքական օրակարգը, ավանդական հարցերը մնացել են անփոփոխ. Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումը, ադրբեջանաղարաբաղյան հակամարտության կարգավորումը, որոնց գումարվել են նաև այնպիսի հարցեր, ինչպիսիք են դեօկուպացիան և կարևորագույն առանցքային ևս մեկ առաջադրանք՝ Արցախի աշխարհաքաղաքական սուբյեկտայնության պահպանումը: Այս ամենը պահանջում է համակարգված աշխատանք, նաև թե՛ պետական, թե՛ Հայաստանի ու Սփյուռքի համապատասխան բոլոր կառույցների համախմբվածությունը, և մենք աշխատել ենք անել հնարավորը», – նշել է Դ. Բաբայանը:
Մեր զրուցակիցը որպես ոլորտի գալիք տարվա առաջնահերթություն առանձնացրեց Արցախի շահերի պաշտպանությունը:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: