Վարշավայում ավարտվեց կայծակնային շախմատի աշխարհի առաջնությունը: Տղամարդկանց մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչներից լավագույն արդյունքը ցույց տվեց Հայկ Մարտիրոսյանը, որը 21 տարում վաստակեց 13,5 միավոր եւ բաժանեց 8-ից 16-րդ տեղերը: Երիտասարդ գրոսմայստերը ի վերջո հանգրվանեց 11-րդ հորիզոնականում: Նրան միայն լրացուցիչ գործակիցները խանգարեցին տեղ զբաղեցնել ուժեղագույն 10-յակում:
Լեւոն Արոնյանը, որը ներկայացրեց ԱՄՆ շախմատի ֆեդերացիան, 14,0 միավորով պայքարն ավարտեց 5-րդ հորիզոնականում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ