Ավելի քան 28 միջազգային մրցանակ, որից 11-ը ոսկի, այսպիսի հաղթանակներով է ամփոփում Արմենիա Վայն գինեգործարանը 2021 թվականը: Համաշխարհային հեղինակավոր Մունդուս Վինի մրցույթում Արմենիա Վայն ընկերությունն արժանացել է լավագույն արտադրող, իսկ Տակառ գինի Best of Show Armenia բարձրագույն կոչումներին:
Գինու համաշխարհային անցուդարձին անհաղորդ չի մնացել նաեւ հայ սպառողը՝ Արմենիա Վայնը ճանաչելով տարվա լավագույն արտադրող ընկերություն: Միջազգային հեղինակավոր մրցույթների առաջատարն ի սկզբանե շուկա մտավ Արմենիա շարքի գինիներով, այժմ տեսականին հասնում է 40-ի, Սեւուկ, Նազանի, Երեւան, Տակառ, Թարիրի, իսկ այս տարի սպառողն արդեն կարող է վայելել նոր՝ Օրրան ապրանքանիշի գինիները:
Կարդացեք նաև
Գինեգործարանը, միայն այս տարի 21 հա անմշակ ու անջրդի հող վերածվել է օրգանական այգիների, որոնք սերտիֆիկացվել են Էկոսերտ միջազգային կազմակերպության կողմից: Ընկերությունն այս պահին ունի 100 հա այգի Հայաստանի տարբեր մարզերում, որից 52-ը՝ օրգանական: Չնայած ընդարձակ այգիների, գինեգործարանը գյուղատնտեսության զարգացման համար մթերում է իրականացնում նաեւ գյուղիացական տնտեսություններից: Արմենիա Վայն ընկերության կոմերցիոն տնօրեն Քրիստինե Վարդանյանն առաջնային համարելով ընդգծում է, որ միայն մթերմամբ չեն սահմանափակվում: Ընկերությունը գյուղացու կողքին է էտից մինչեւ այգեկութ ու այգեթաղ, օգնում են սովորեցնում, իրենց ձեռքով մշակում, ինչպես նաև տարածում ֆրանսիացի այգեգործների փորձը:
Սեփական այգիների բերքի մթերումից բացի՝ մենք նաեւ համագործակցում ենք 650-ից ավելի ֆերմերային տնտեսությունների հետ: Այս տարի նախորդի հետ համեմատ՝ մենք գրանցել ենք գրեթե 20 տոկոս աճ թե արտադրության, թե մթերման եւ թե արտահանման ցուցանիշներով: Մեր արտադրատեսակները կարելի է գտնել 40-ից ավելի երկրներում, համագործակցում ենք 60-ից ավելի գործընկերների հետ:
Արմենիա Վայնը զուգակցում է հայկական 6000-ամյա գինեգործության լավագույն ավանդույթները և գերժամանակակից տեխնոլոգիաները․ արդյունքում՝ արտադրության 70% արտահանվում է, 30% սպառվում տեղական շուկայում։ Արմենիա Վայնի համար առաջնային է նաեւ ներկայացնել Հայաստանը որպես գինու ծագման բնօրրան: Եվ գինու ամբողջ պատմությունը, որը Հայոց պատմության անբաժանելի մասն է, այժմ թե տեղացի թե օտարերկրյա զբոսաշրջիկներին ներկայացված է մեկ հարկի տակ՝ Հայաստանի Գինու Պատմության Թանգարանում: Թանգարանի տնօրեն Հայկ Գյուլամիրյանի խոսքով՝ կայացած ու աշխարհին ներկայանալի մշակութային կենտրոն հիմնելու համար աշխատել են ավելի քան 4 տարի, արդյունքը հյուրերի հիացական կարծիքներն են:
Թանգարանը հիմնադրել ու բոլոր ներդրումները կատարել է Արմենիա Վայն գինու գործարանը, սակայն ի տարբերություն շատ այլ արտադրական թանգարանների՝ ներդրողները չեն ցանկացել այստեղ ներկայացնել գործարանի պատմությունը, քանի որ ավելի են արժեւորել հայ ժողովրդի գինեգործական հարուստ ժառանգությունը: Սա այն եզակի դեպքերից է, երբ բիզնես ոլորտը մեծածավալ ներդրում է իրականացնում մշակույթի ու գիտության ոլորտներում՝ իր առաջ ունենալով ոչ թե սեփական բիզնեսը գովազդելու խնդիր, այլ մեզ հասած ժառանգության պահպանման հարցը, եւ Հայաստանը դարձնել գինու տուրիզմի ամենապահանջված ուղղություններից մեկը:
Շուտով շուկա կմտնի Արմենիա վայն ընկերության նոր օրգանական գինին, կարասներում հնացված գինին, ավանդական մեթոդով պատրաստված խաղուն գինիները շարքը և, իհարկե, երկար սպասված կոնյակը: Որակյալ կոնյակ ստանալու համար ազնվություն եւ համբերություն պետք է, նախ կարեւոր է տակառների որակը եւ հետո պահման պայմանները: Կոնյակը պահվում է Ֆրանսիայից ներկրված կաղնու Լիմուզին տեսակի բարձրորակ տակառներում՝ ժայռափոր մառանում, որտեղ միշտ հնչում են Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները՝ խմիչքին հայկականություն հաղորդելու եւ սթրեսներից հեռու պահելու համար: