Այսօր՝ դեկտեմբերի 30-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 17։45-ի սահմաններում Mitsubishi մակնիշի ավտոմեքենան Իջևան քաղաքի Արցախյան փողոցում վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Տավուշի մարզի բնակիչ, 56-ամյա Խ. Մխիթարյանին։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է «Իջևան» բժշկական կենտրոն, և օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խումբն արձանագրել է հետիոտնի մահը։ Դրանից հետո վարորդը ահազանգել է ոստիկանության Իջևանի բաժին։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ գումարտակի հրամանատար Արսեն Մարդոյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Հայկ Դավթյանի, վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Կարեն Աբազյանի գլխավորությամբ։
Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետ Սերգո Ավետիսյանն ու ոստիկանության Իջևանի բաժնի պետը։
Կարդացեք նաև
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդը ՀՀ ՊՆ N զորամասի ծառայող է, կոչումով՝ փոխգնդապետ։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում