Լրահոս
Օրվա լրահոսը

Նվիրատվությանը նախորդած կամ հաջորդած շինթույլտվությունների տրամադրումը դասական կոռուպցիա է. «Ազատություն» ռ/կ

Դեկտեմբեր 30,2021 21:55

«Ալեքս էնդ հոլդինգ», «Նոյ ինվեստ գրուպ», «Բրենդ Քոմփյութրս» և «Ռենշին» ընկերությունները նստարաններ, փողոցային մոխրամաններ, համակարգիչներ են նվիրել Երևանին, նաև համայնքի ճանապարհներից մեկն են հիմնանորոգել։

Օրերս Երևանին գույք նվիրած չորս ընկերություններից մեկը քաղաքի կենտրոնում բարձրահարկ կառուցելու միանգամից չորս շինթույլտվություն է ստացել։ «Հետք» պարբերականն այս տեղեկությունը տարածեց Երևանի ավագանու տարեվերջյան նիստից հետո, երբ ավագանին ընդունեց շուրջ 37 մլն դրամի այդ նվիրատվությունները։

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի» իրավական հարցրերով փորձագետ Հայկ Մարտիրոսյանն ուսումնասիրում է Երևանի քաղաքաշինության ոլորտում եղած խնդիրները։ Հրապարակված տեղեկություններն ու փաստաթղթերը համադրելով՝ նա եզրակացրել է, որ նվիրատվությանը նախորդած կամ հաջորդած շինթույլտվությունների տրամադրումը դասական կոռուպիցա է. – «Այն հանգամանքը, որ այս ընկերությունները կոնկրետ շինթույլտվություններ կամ համապատասխան փաստաթղթեր գործընթացը սկսելու ստացել են նվիրատվության կատարման ժամանակահատվածում, սա ակնհայտ նշանակում է, որ այստեղ կոռուպցիա է։ Ընդ որում, հրապարակված տվյալների համաձայն, համապատասխան թույլտվությունները տրվել են ակնհայտ խախտումներով՝ հարկայնության հետ կապված, գոտիականության հետ կապված»։

«Ալեքս էնդ հոլդինգ», «Նոյ ինվեստ գրուպ», «Բրենդ Քոմփյութրս» և «Ռենշին» ընկերությունները նստարաններ, փողոցային մոխրամաններ, համակարգիչներ են նվիրել Երևանին, նաև համայնքի ճանապարհներից մեկն են հիմնանորոգել։

«Ռենշին» շինարարական ընկերության հիմնադիր տնօրենին նախորդ տարի վարչապետ Փաշինյանն էր ընդունել։ «Հետք»-ի տեղեկություններով, հենց այս ընկերությունն է մինչև ավագանու տարեվերջյան նիստը Տերյան 107-ի չորս բարձրահարկերի կառուցապատման թույլտվությունը ստացել։

Հայկ Մարտիրոսյան պնդմամբ, իրավապահները պետք է ստուգեն ու պարզեն, թե ինչ հանգամանքներում է Հայկ Մարությանը ստորագրել նվիրատվությանը նախորդող շինթույլտվության որոշումը. – «Փաստերի համադրությամբ պարզվում է, որ Հայկ Մարությանն է ստորագրել։ Մարությանն էլ ասում էր՝ ինձ միջնորդում են, որ ես ակնհայտ ապօրինի բաներ ստորագրեմ, չեմ ստորագրում։ Բայց հիմա պարզվում է, որ ստորագրել ա։ Եվ պետք է իրավապահ մարմինները ակնհայտորեն էս դեպքերով իրականացնեն նախաքննություն, ուսումնասիրություն»։

Ըստ մամուլի, Երևանին նվիրատվություն արած կազմակերպություններից «Ալեքս էնդ հոլդինգ»-ն առնչվում է գործարար Սամվել Ալեքսանյանի ընտանիքին։ Նվիրատվությունից առաջ կամ հետո ընկերությունը շինթույլտվություն ստացել է թե ոչ՝ հրապարակային տեղեկություններ չկան։

Հակակոռուպցիոն կենտրոնի փորձագետի խոսքով, բոլոր իշխանությունների ժամանակ տարբեր արտոնություններից օգտվող գործարարները չեն փոխվում, ներդրումներն էլ հատկապես շինարարության ոլորտում երկարաժամկետ չեն լինում։ Խնդիրներ են առաջանում հատկապես օտարերկրյա կառուցապատողների համար. – «Օտարերկրյա ներդրողները, որպես տնտեսության զարգացման հետ կապված պոտենցիալ ներդրողներ, էստեղ անհավասար դաշտում են, իրենց խորթ է նմանատիպ գործելաոճը։ Իրենք հաստատ չեն գալու նվերների դիմաց ոչ թույլատրելի շինարարական նորմերով շինարարություն իրականացնեն և այլն»։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031