«Ամերիկայի ձայն». ԱՄՆ պետդեպարտամենտի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով բյուրոն ողջունել է դեկտեմբերի 29-ին 5 հայ ռազմագերիների Ադրբեջանից Հայաստան վերադարձը, որոնք գերեվարվել էին նոյեմբերի 16-ին, և կոչ է արել արագ ազատ արձակել Ադրբեջանում պահվող բոլոր գերեվարված անձանց:
«Մենք կոչ ենք անում արագ ազատ արձակել մնացած բոլոր գերեվարված անձանց, փոխանակել աճյունները և հաշվառել անհետ կորածներին։ Մենք շեշտում ենք գերեվարված անձանց նկատմամբ մարդկային վերաբերմունքը՝ միջազգային պարտավորություններին համապատասխան»,-ասվում է ԱՄՆ պետդեպարտամենտի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով բյուրոյի թվիթերյան գրառման մեջ:
We urge the full and expeditious release of all remaining detainees, exchange of remains, and accounting for missing persons. We stress the importance of humane treatment of detainees in accordance with international obligations.
— DoS Europe and Eurasia (@StateEUR) December 29, 2021