SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ դեկտեմբերի 29-ին, ոստիկանության Մալաթիայի բաժին է դիմել Երևանի բնակիչ՝ 33-ամյա Ա. Ա-ն և հայտնել, որ նույն օրը, ժամը 00։05-ից մինչև 08։00-ն ընկած ժամանակահատվածում «Նոր Զովք» սուպերմարկետի՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի մասնաճյուղից գողացել են խոշոր չափի գումար և խանութ-սրահի տեսանկարահանող սարքերի «DVR» կրիչները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են մեկնել ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Անդրանիկ Մելոյանի գլխավորությամբ։
Փաստի առթիվ ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ կա ենթադրյալ կասկածյալը, ով աշխատում է «Նոր Զովք» սուպերմարկետում՝ որպես համակարգչային օպերատոր։ Իսկ խանութից հափշտակել են մոտ 12 մլն 500 հազար դրամ։
Կարդացեք նաև