Քիչ առաջ դատարանը մերժեց ադրբեջանական գերությունից վերադարձած Ռոբերտ Նալբանդյանի կալանքի ժամկետը երկարացնելու միջնորդությունը: Կարեն Նալբանդյանը ազատ կարձակվի հունվարի 6-ին: Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում ասաց Ռոբերտ Նալբանդյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանը (լուսանկարում):
Պաշտպանն այս որոշումը շատ կարեւոր է համարում, շատ մեկնաբանություններ անելուց առայժմ ձեռնպահ է մնում, քանի որ որոշման ամբողջական տեքստը դեռ չեն ստացել:
«Հուսով եմ, որ կալանավորված մյուս գերիների հետ կապված դատարանները նույնպես մանրակրկիտ քննարկման առարկա կդարձնեն բոլոր հանգամանքները եւ կկայացվեն իրավաչափ որոշումներ, ինչպես դատավոր Արմեն Շիրոյանը»,- ասաց մեր զրուցակիցը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ