Լրահոս
Օրվա լրահոսը

Անահիտ Ավանեսյան. Մոլերը և խանութները այս պահին QR կոդ ներկայացնելու պահանջ չեն ունենալու

Դեկտեմբեր 30,2021 18:15

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը լրագրողների հետ զրույցի ընթացքում անդրադարձավ Սահմանադրական դատարանի որոշմանը։

«Առողջապահության նախարարի հրամանը Սահմանադրական դատարանը ճանաչեց սահմանադրական։ Դրա բոլոր պահանջները՝ բացի «իր հաշվին» արտահայտությունից, համապատասխանում են Սահմանադրությանը և գործել են, գործելու են, և հաջորդիվ որևէ փոփոխություն չունենք»,- ասաց նա։

Անահիտ Ավանեսյանը նշեց, որ «իր հաշվին» արտահայտությունը դուրս կգա. «Որ քաղաքացին հենց իր հաշվին և ոչ թե, օրինակ, բարեկամի, բարերարի կամ որևէ այլ անձի հաշվին, որը ցանկություն ունի իր փոխարեն վճարել թեստի համար, նման սահմանափակում չենք կարող մտցնել, ինչը կարծում ենք, իրավաչափ է։ Այո՛, քաղաքացու փոխարեն կարող է նաև իր բարեկամը վճարել թեստի համար։ Պետության կամ գործատուի կողմից նման ծախս վերցնելու վերաբերյալ որևէ բան չկա։ Եվ այն բոլոր ծախսերը, որոնք պետական բյուջեի հաշվին չեն իրականացվում, պարզ է, որ իրականացվում են մասնավոր հիմունքներով քաղաքացիների կամ այլ մարդկանց կողմից»։

Հարցին, թե հստակություն արդյոք կա, թե մոլերի դեպքում QR կոդով է մուտքը լինելու, Անահիտ Ավանեսյանը պատասխանեց. «Արդեն իսկ նախագիծը մշակվել է և շրջանառվել է, և այժմ գտնվում է արդարադատության նախարարությունում։ Վերջնական եզրակացությունը, որ ունենանք, կհրապարակենք, և կմտնի նաև այդ պահանջը։ Պահանջը վերաբերելու է հանրային սննդի վայրերին, մշակութային կենտրոններին։ Մոլերը և խանութները այս պահին նման պահանջ չեն ունենալու»։

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031