Լրահոս
Օրվա լրահոսը

Բժիշկը պահանջել եւ կաշառք է ստացել

Դեկտեմբեր 30,2021 18:02
bjishk

Aravot.am-ի տեղեկություններով, դեկտեմբերի 29-ին ՀՀ ոստիկանություն է ուղարկվել ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտի կողմից ՀՀ քր. օր. 311 հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի մեղադրանքով հարուցված  քրեական գործի ձև 1 վիճակագրական քարտը, որի համաձայն՝ Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող «Կարմիր բլուր պոլիկլինիկա» ՓԲԸ և «Բժշկուհի Բադանյան» ՍՊԸ լիազորված անձինք 6 քաղաքացու տրամադրել են «Կովիդ-19»-ի դեմ պատվաստված լինելու վերաբերյալ սերտիֆիկատներ:

Ըստ նույն աղբյուրի, նշված ՓԲԸ մաշկավեներաբան Հովհաննես Դ.-ն, «Այրվածքների ազգային կենտրոն» ՓԲԸ շտապօգնության ծառայության բժիշկ-հերթապահ Վլադիմիր Ծ.-ի  օժանդակությամբ, սեպտեմբերի 11-ից մինչև սեպտեմբերի 14-ն ընկած ժամանակահատվածում քաղաքացիներից մեկից պահանջել և ստացել է 100.000 դրամ կաշառք: Քննությունը վարում է ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031