ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ անդրադարձել է Վարդենիսում տեղի ունեցող իրադարձություններին։
«Այն, ինչ կատարվում է այսօր, կապ չունի իրավական պետության և ժողովրդավարության հետ։ Սա Նիկոլ Փաշինյանի կողմից երկրում ավազակապետություն, խուժանապետություն հաստատելու հստակ փորձ է, որը մենք պետք է թույլ չտանք։ Սա անընդունելի է, սա պետականության վերջնական կործանում է։ Այսինքն՝ այն քաղաքական իշխանությունը, որը մեր երկրին բերեց աղետ, դժբախտություն, և պատրաստվում է տանել նոր կապիտուլյացիայի և զիջումների։ Դրա համար անհրաժեշտ է, որ երկրի ներսում ունենա բացարձակ բռնապետություն։ Ամենևին պատահական չէ նաև, որ հատուկ ճնշում է իրականացնում հանրապետության սահմանամերձ համայնքների ղեկավարների նկատմամբ։ Պատահական չէ, որ այս պահին կալանավորված է Գորիսի ընտրված քաղաքապետ Առուշ Առուշանյանը, Բերդի քաղաքապետ Արամ Մանուչարյանը, հիմա փորձ է արվում Վարդենիսում նման առևանգումների և ձերբակալությունների միջոցով մեկուսացնել այդ ոչ իշխանական թեկնածուներին։ Այս ամենը պատահական չի արվում, այս ամենը արվում է, որ հստակ եզրակացնենք, առաջիկա զիջումների ժամանակ այդ տարածքներում ունենան բացարձակ իրենց ենթակայության տակ գտնվող, անսրբություն, անհայրենիք, իրենց ստրուկ մարդկանց, որոնք անվերապահ կկատարեն իշխանությունների հրահանգները»,- ասաց նա։
Իշխան Սաղաթելյանը շեշտեց, որ այս գործընթացները ուղեկցվում են ոստիկանության և դատախազության ապօրինություններով. «Ոստիկանությունը դարձել է Նիկոլ Փաշինյանի ձեռքին բութ գործիք երկրում ապօրինություններ, բռնաճնշումներ և բռնություններ իրականացնելու համար»։
Մանրամասները՝ տեսանյութում։
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ