Նոյեմբերյան համայնքի սահմանամերձ Ոսկեվան գյուղի Հայփոստի բաժանմունքը կվերաբացվի հունվարից հետո:
Այս մասին մեզ հետ զրույցում նշեց Ոսկեվանի գյուղապետ Վոլոդյա Ղազինյանը:
«Հայփոստի բաժանմունքը փակվել էր, քանի որ շենքային պայմաններն այդքան էլ բարվոք չէին, սակայն ես կապվեցի Հայփոստի մարզային մասնաճյուղի հետ և որոշեցինք, որ հունվար ամսվանից նորից Հայփոստը կբացվի, և մենք մշակույթի տանը սենյակ կտրամադրենք աշխատանքների համար»,- նշեց Ղազինյանը:
Նշենք, որ 1300 բնակիչ ունեցող Ոսկեվանում փակվել էր Հայփոստի բաժանմունքը և բնակիչները ստիպված էին լինում հասնել հարևան Բաղանիս գյուղ ծառայություններից օգտվելու համար:
Կարդացեք նաև
Սաթենիկ ՀՈՎՍԵՓՅԱՆ