Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Յունիբանկի արտոնյալ բաժնետոմսերը ցուցակվեցին Հայաստանի ֆոնդային բորսայում

Դեկտեմբեր 30,2021 17:00

«Յունիբանկ» ԲԲԸ-ի Բ դասի փոխարկելի արտոնյալ բաժնետոմսերը ցուցակվեցին Հայաստանի ֆոնդային բորսայի (AMX) երկրորդային (B) հարթակում: Արտոնյալ բաժնետոմսերը հնարավորություն են տալիս ներդրողին ստանալու հաստատագրված շահաբաժիններ: Յունիբանկի բաժնետոմսերի եկամտաբերությունը կազմում է 12% տարեկան, թողարկման ծավալը՝ մոտ 1,1 մլրդ ՀՀ դրամ:

Ցուցակման գործընթացն էապես բարձրացնում է աժեթղթերի գրավչությունը. ՀՀ օրենսդրության համաձայն՝ բորսայում ցուցակված բաժնետոմսերից ստացվող շահաբաժինները հարկման ենթակա չեն:
Սա Յունիբանկի բաժնետոմսերի երկրորդ թողարկումն է: 2015 թվականին բանկը հաջողությամբ իրականացրել էր բաժնետոմսերի առաջնային տեղաբաշխում՝ IPO, որի արդյունքում ավելի քան 200 մանրածախ ներդրողներ դարձան բանկի բաժնետերեր:

Լինելով շուկայի ակտիվ մասնակից՝ Յունիբանկն ընդհանուր առմամբ իրականացրել է պարտատոմսերի 18 թողարկում և տեղաբաշխել մոտ 4.3 մլրդ ՀՀ դրամ և 39.5 մլն ԱՄՆ դոլար: 2020 թվականին բանկի դոլարային պարտատոմսերը փոխցուցակվել են Մոսկվայի բորսայում և հասանելի են դարձել Ռուսաստանի մասնավոր ներդրողների համար: CBonds 2021 մրցանակաբաշխությանը Յունիբանկի պարտատոմսերի փոխցուցակումը ճանաչվել է Հայաստանի լավագույն գործարք:

Յունիբանկի արտոնյալ բաժնետոմսերի ազդագիրը ՀՀ Կենտրոնական բանկի կողմից գրանցվել է 21.05.2021թ.-ին ՀՀ ԿԲ թիվ 1/285Ա որոշման համաձայն: Ներդրողը կարող է ձեռքբերել Ազդագիրը թղթային տարբերակով «Յունիբանկ» ԲԲԸ-ի գլխամասային գրասենյակում (ք.Երևան, Չարենցի 12, թիվ 53, 1-5) և մասնաճյուղերում, իսկ էլեկտրոնային պատճենը` www.unibank.am կայքում:

ՅՈՒՆԻԲԱՆԿ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031