Ինչպես արդեն հայտնել ենք, Վարդենիսում այսօր լարված իրավիճակ էր։ Սակայն, «Միասնական Վարդենիս» և «Ահարոն Խաչատրյան» դաշինքներին հաջողվեց ավագանու նիստ գումարել, և համայնքապետ է ընտրվել Ահարոն Խաչատրյանը։
Վարդենիսի համայնքապետարանի դիմաց հավաքվել էին մի խումբ քաղաքացիներ, որոնց շարքում էր նաև Վարդենիսի նախկին համայնքապետ Արամ Մելքոնյանի հայրը՝ Արմեն Մելքոնյանը։ Նա նշում էր, որ Վարդենիսում մեծամասնությունը քվեարկել են իր որդու օգտին, չնայած դրան նա շնորհավորեց Ահարոն Խաչատրյանին։
«Որ ասեմ շատ ուրախ, սուտ կլինի»,- ասաց նա։ Արմեն Մելքոնյանը հավելեց. «Մեր Ահարոնին շնորհավորում եմ, վե՛րջ»։
Նա նշեց, որ տեղյակ չէ, թե որտեղ է գտնվում իր որդին։
Կարդացեք նաև
Հիշեցնենք՝ առավոտյան Արամ Մելքոնյանին ոստիկանությունը բերման էր ենթարկել։
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ