Հայաստանի և Ադրբեջանի մտավորականության ներկայացուցիչների հանդիպումը Մոսկվայում հասավ իր նպատակին, այսինքն` երկու հարևան երկրների գիտական և արվեստագիտական էլիտայի ներկայացուցիչների միջև բարեկամական շփման ձևավորմանը: Այս մասին այսօր տեղի ունեցած ճեպազրույցում հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ հույս հայտնելով, որ այդպիսի շփումները կանցկացվեն պարբերաբար:
«Մասնակիցները համակարծիք էին այն հարցում, որ տեսնում են մտավորականության դերը հայ և ադրբեջանցի ժողովուրդների միջև անվստահության աստիճանը նվազեցնելու գործում: Կառուցողական երկխոսության տրամադրվածություն ցուցաբերվեց այդ թվում զգայուն մարդասիրական թեմաների քննարկման հարցում՝ Ադրբեջանի կողմից հայ զինծառայողների վերադարձ, Հայաստանի կողմից մնացած ականապատ դաշտերի քարտեզների հանձնում»,- ասել է Զախարովան:
Նա ընդգծել է, որ Մոսկվան պաշտպանել է, պաշտպանում է և կշարունակի պաշտպանել նման քայլերը: Մարիա Զախարովայի խոսքով՝ Ռուսաստանում չափազանց արդիական են համարում «նման միավորող օրակարգը», որը կնպաստի առարկայական պայմանավորվածությունների ձևավորմանը, կձևավորի այլ ուղղություններով առաջ շարժվելու համար մթնոլորտի ձևավորմանը:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ