Լրահոս
Օրվա լրահոսը

Ընտանիքի անապահովության միավորը 2022 թ.ին կմնա անփոփոխ՝ 28.00

Դեկտեմբեր 30,2021 16:00

Կառավարության որոշմամբ սահմանվել են ընտանեկան նպաստի, սոցիալական նպաստի, հրատապ oգնությունների նշանակման և վճարման գործընթացը 2022 թվականին կազմակերպելու իրականացնելու համար անհրաժեշտ հիմնական ցուցանիշները:

Ըստ այդմ՝  առաջարկվում է անապահովության միավորը 2022 թ. սահմանել 2021 թ. համար սահմանված չափով՝ 28.00:

Միաժամանակ առաջարկվում է հաստատել ընտանեկան նպաստի, սոցիալական նպաստի և հրատապ օգնության վճարման համար նախատեսված ֆինանսական միջոցների չափերն, ըստ միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնների, հաշվի առնելով ՀՀ 2022 թ. պետբյուջեով նախատեսված միջոցները: Նշված չափերը հաշվարկվել են 2021թ․հունվար-հոկտեմբեր փաստացի տվյալների հիման վրա։

Այլ որոշումներ. Հայաստանում պաշտոնապես կնշվի հեռուստատեսության աշխատողի մասնագիտական տոնը

Կարդացեք նաև

Գործադիրն ընդունել է «ՀՀ-ում հեռուստատեսության աշխատողի օրը նշելու մասին» որոշում: Ըստ այդմ՝ առաջարկվում է ՀՀ-ում հեռուստատեսության հիմնադրման օրը, այն է՝ նոյեմբերի 29-ը, սահմանել որպես հեռուստատեսության աշխատողի մասնագիտական տոն:

Կառավարությունն ընդունել է գիտության, սպորտի, մշակույթիև արվեստի բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող մի շարք քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից, 2021 թ. ձմեռային զորակոչից տարկետում տալու մասին որոշումներ:

Գործադիրն ընդունել է «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» ՊՈԱԿ-ը լուծարելու և պարտքը ներելուն համաձայնություն տալու մասին որոշում: Վերջինիս գործառույթների իրականացումը կվերապահվի ՀՀ պետական եկամուտների կոմիտեին։ Բացի այդ, որոշմամբ նախատեսվում է հանձնարարել կոմիտեին՝ տալու իր համաձայնությունը ՊՈԱԿ-ի կողմից ՀԴՄ-ների տեխնիկական սպասարկում իրականացնող կազմակերպություններին ազատելու չվճարված միջնորդավճարներից և դադարեցնելու միջնորդավճարների գանձումը, ինչպես նաև ազատելու ՊՈԱԿ-ից տարաժամկետ վճարման պայմանով ձեռք բերված ՀԴՄ-ների համար պայմանագրով սահմանված ժամկետում վճարումները չկատարելու համար հաշվարկված տույժերից և դադարեցնելու պայմանագրով սահմանված ժամկետում վճարումների չկատարման համար հետագա տույժերի հաշվարկը։ Որոշման ընդունման արդյունքում հարկ վճարողներն ազատվում են հաշվարկված տույժերի վճարումից։ Հոկտեմբերի 12-ի դրությամբ հաշվարկած տույժերը կազմում են 145 290 600 դրամ։

ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031