Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան ի պատասխան Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ փախստականների վերադարձի մասին արված հայտարարությանը, մեջբերել է նոյեմբերի 9-ի հայտարարության 7-րդ կետը:
«Ներքին տեղահանված անձինք ու փախստականները վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից շրջաններ՝ Փախստականների հարցով ՄԱԿ գլխավոր հանձնակատարի վերահսկողությամբ»,- մեջբերել է Զախարովան և հավելել. «Դրան ավելացնելու բան չունեմ»:
Հիշեցնենք, դեկտեմբերի 24-ին առցանց ասուլիսի ժամանակ Փաշինյանը հայտարարել էր, որ բանակցային ողջ գործընթացի ընթացքում «երբեք, ոչ մի անգամ, ոչ մի իշխանության և ոչ մի բանակցողի կողմից երբեք չի վիճարկվել Լեռնային Ղարաբաղում ապրած ադրբեջանցիների իրավունքների հարցը»:
«Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը երբեք ոչ մի անգամ բանակցային գործընթացում չի դիտարկվել որպես զուտ և միայն հայկական միավորում, բանակցային սկզբունքներում արձանագրված է, որ ԼՂԻՄ-ում ապրել են նաև ադրբեջանցիներ, և նրանց իրավունքների պաշտպանությունը եղել է բանակցային թեմայի մեջ»,- ասել էր Փաշինյանը:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ