Պարգևավճար ստանալու իրավունք ունեցող ՀՀ պաշտպանությանը մասնակցելու հետևանքով հաշմանդամ ճանաչված անձանց կատեգորիաները հստակեցնելու և դրանք համանման հարաբերությունները կարգավորող այլ իրավական ակտերի հետ համապատասխանեցնելու նպատակով կառավարությունն ընդունել է որոշում:
Ըստ այդմ՝ առաջարկվում է հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ հիվանդություն ձեռք բերելու, վնասվածք կամ խեղում ստանալու պատճառական կապի առկայությամբ պարգևավճարի իրավունքը տարածել նաև հակառակորդի նախահարձակ գործողության հետևանքով պատճառական կապի դեպքերի վրա։
Արդյունքում՝ իրավակարգավորումները տարածվելու են 2020 թ. հուլիսի 1-ին և դրանից հետո ծագած իրավահարաբերությունների վրա։ Հստակեցվել է նաև պարգևավճար նշանակելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը։
Այսպիսով՝ կհստակեցվեն պարգևավճար ստանալու իրավունք ունեցող անձանց կատեգորիաները և հակառակորդի նախահարձակ գործողության հետևանքով հաշմանդամ ճանաչված նախկին զինծառայողների կնշանակվի պարգևավճար՝ ամսական 36000 դրամի չափով:
Կարդացեք նաև
ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ