Մոսկվան խելամիտ քայլ է համարում Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների նշանակումը՝ երկխոսություն սկսելու համար: Այս մասին այսօր հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Երևանի ու Անկարայի միջև հարաբերությունների կարգավորումը կնպաստեր տարածաշրջանում ընդհանուր մթնոլորտի առողջացմանը և վստահության ու բարիդրացիության մթնոլորտի ձևավորմանը»,- ասել է նա:
Զախարովան հիշեցրել է, որ Ռուսաստանը բազմիցս պատրաստակամություն է հայտնել միջնորդական ջանքեր գործադրել, հարաբերությունների կարգավորման գործում դերակատարություն ունենալ:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ