Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Վարդենիսում իշխանությունն օգտագործում է ժողովրդի կողմից ընտրված թեկնածուների նկատմամբ ճնշման մի ամբողջ գործիքակազմ

Դեկտեմբեր 30,2021 15:02
vardenis

 «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի ֆեյսբուքյան գրառումը

Այս պահին Վարդենիսում կատարվողը որևէ աղերս չունի ժողովրդավարական և իրավական պետության բաղադրատարրերի հետ: Այսօր Վարդենիսի ավագանին պետք է քաղաքապետ ընտրի, բայց չի հաջողվում:

Առավոտից Վարդենիսում իշխանությունն օգտագործում է ժողովրդի կողմից ընտրված թեկնածուների նկատմամբ ճնշման մի ամբողջ գործիքակազմ։ Մարդու իրավունքների բազմաթիվ խախտումների ենք ականատես լինում, բերման են ենթարկվել ավագանու անդամներ, խոչընդոտվում է փաստաբանի մասնագիտական գործունեությունը և այսպես շարունակ։

Ինչո՞ւ, որովհետև իշխող ՔՊ-ն չի հավաքել 50% +1 ձայն… Բայց չէ՞ որ Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիները իրենց կամքով ընտրել են հպարտ ավագանիների։

Մի՛ խոչընդոտեք ավագանիների իրավունքների իրացմանը, մի՛ ոտնահարեք ժողովրդավարական արժեքները, հիշե՛ք՝ քաղաքացին է տերը մեր երկրի, և որևէ մեկդ հավերժական չեք:

Հ. Գ. Ոստիկանությունը պետք է ցուցաբերի քաղաքական չեզոքություն՝ պահպանելով բացառապես օրենքի տառը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031