Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Էդգար Ղազարյան. «Թեզերը, որ Նիկոլ Փաշինյանը առաջ քաշեց դեկտեմբերի 24-ին մենախոսություն-զազրախոսության ընթացքում, նույնիսկ ադրբեջանական դիվանագիտությունը չի ձեւակերպել նախորդ 30 տարվա ընթացքում»

Դեկտեմբեր 30,2021 14:39

ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար, դեսպան Էդգար Ղազարյանը այսօր «Հայելի» ակումբում ամփոփելով անցնող տարին՝ խոսել է երկրում տիրող անառողջ մթնոլորտի մասին:

«Ես կարծում եմ, որ օրացույցը աշխարհի եւ հայ ժողովրդի համար այլեւս տարբեր է: Եթե աշխարհի համար 2021 թվականին փոխարինում է 2022 թվականը, հայ ժողովրդի կյանքում տեղի են ունենում հակառակ իրադարձություններ: Մեր երկիրը ղեկավարում է մի մարդ, որ դեռեւս գտնվում է 1920 թվականում, ղեկավարվում է 1920 թվականի քարտեզներով եւ երկիրը հետ է շպրտել հեռավոր անցյալ, նախորդ դար»,- ասաց Էդգար Ղազարյանը եւ շարունակեց. «Այն թեզերը, որ Նիկոլ Փաշինյանը առաջ քաշեց դեկտեմբերի 24-ին մենախոսություն-զազրախոսության ընթացքում, նույնիսկ ադրբեջանական դիվանագիտությունը չի ձեւակերպել նախորդ 30 տարվա ընթացքում: Այսինքն, բանակցային գործընթացի, դրա առանձին հատվածների եւ դրույթների այդպիսի մեկնաբանություն նույնիսկ ադրբեջանցի դիվանագետները չեն տվել, հավանաբար այն անհանգստությամբ, որ նման պրիմիտիվ, դատարկ մտքեր արտահայտելուց առաջ անհանգստություն են ունեցել, որ կարող են ծիծաղի առարկա դառնալ: Եթե ադրբեջանցի որեւէ դիվանագետ միջազգային որեւէ հանդիպման ժամանակ թեզ առաջ քաշեր, թե Արցախը կարող էր լինել ադրբեջանական, կդառնար ծիծաղի առարկա: Հետեւաբար, լինելով որոշակի կրթություն ստացած փորձառություն ունեցող, նրանք ձեռնպահ են մնացել այդպիսի մտքեր ասելուց: Բայց այն մարդիկ, պաշտոնյաները, որոնք հասարակության մեջ կրթության, փորձառության, հեղինակության հետ կապված որեւէ կաշկանդվածություն չունեն, տգետ են եւ, որ ամենավտանգավորն է, պատասխանատվության զգացում չունեն, կարող են դուրս տալ ցանկացած միտք, որովհետեւ ժողովրդախոսակցական լեզվով ասած. լեզվին ոսկոր չկա: Այդ մարդը կարող է մեկ ռուսական ռազմարդյունաբերությունը վարկաբեկի 10 տոկոսանոց «Իսկանդերի» մասին իր պրիմիտիվ դատողություններով, մեկ գերմանական ավտոարդյունաբերությունը վտանգի իր «տրամբլորով» ու «թաց սվեչաներով»:

Ով ինչ ունի, սա փչացնում է. ռուսները ունեն լավ ռազմական արդյունաբերություն, դա է փչացնում, գերմանացիները ունեն լավ ավտոմոբիլային արդյունաբերություն, դա է փչացնում, հայերը ունեն լավ մշակույթ, պատմություն, հաղթանակի արժեքներ՝ դա էլ է փչացնում:

Այսինքն, ով՝ ինչ ունի, փչացնում է: Դա բնորոշ է այն մարդկանց, ովքեր բարիք չեն կարողանում ստեղծել, իրենց էությամբ ավելացված արժեք ստեղծելու ունակություն չունեն: Այդպիսի՝ հասարակության մեջ աչքի ընկնելու միակ դրսեւորումը ուրիշի ստեղծածը փչացնելն է: Հիմա մենք հայտնվել ենք այդ մարդու տիրապետության տակ»,-եզրակացրեց դեսպանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031