Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կարգադրել է միջոցառումներ կազմակերպել «Իրիվանի ուսուցչական սեմինարիայի» 140-ամյակի առթիվ:
«Իրիվան քաղաքը վայելում էր ամենախոշոր գիտական, լուսավորչական և մշակութային կենտրոններից մեկի փառքը, որտեղ պատմականորեն ապրել է ադրբեջանցի բնակչություն: Քաղաքում ձևավորվել է չափազանց հարուստ գիտական-մշակութային միջավայր, որը պատկանել է ադրբեջանցի ժողովրդին: Իրիվանի խանությունը ցարական Ռուսաստանի կազմի մեջ մտցնելուց հետո հենց այդ միջավայրը կարևոր դեր խաղաց, որպեսզի այնտեղ առանձնահատուկ ուշադրություն դարձվի լուսավորչական կրթությանը: 19-րդ դարի երկրորդ կեսից Հարավային Կովկասում մեծ թափ առավ լուսավորչական շարժումը: Հենց այդ ժամանակ էլ տարածաշրջանում բացվեցին լուսավորչական կրթություն տվող նոր տեսակի դպրոցներ՝ Իրիվանի ուսուցչական սեմիարիան»,- ասել է Ալիևը:
Նրա խոսքով, չնայած, որ սեմինարիան սկսել է գործել միայն 1881թ. նոյեմբերին, այն ստեղծվել է «ի շահ տարածաշրջանի ցարական կառավարության, քանի որ այն մոտ 40 տարի շարունակ պատրաստել է բարձր որակավորում ունեցող ուսուցիչներ», և մեծ ներդրում է ունեցել «Իրիվանի մահալի» պահպանման գործում, որտեղ «ադրբեջանցիները մեծամասնություն էին կազմում»:
Հաշվի առնելով այդ ամենը, Ալիև կարգադրել է երկրի կրթության նախարարությանը պատրաստել և իրականացնել միջոցառումների ծրագիր՝ կապված Իրիվանի ուսուցչական սեմինարիայի 140-ամյակի հետ:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ