ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցչի առաջին տեղակալ Դմիտրի Պոլյանսկին հայտարարել է, որ բարձր է գնահատում Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորումը:
Ինչպես հայտնում է ԱՊԱ-ի թուրքական բյուրոն, Պոլյանսկին հայտարարել է, որ Ռուսաստանը ողջունում և սատարում է Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորումը:
Ըստ դիվանագետի՝ «ամբողջ աշխարհը կշահի երկու երկրների միջև «բարիդրացիական հարաբերությունների վերականգնումից»:
«Մենք լավ գործընկերներ ենք, ինչպես Թուրքիայի, այնպես էլ Հայաստանի հետ»,- ասել է Պոլյանսկին՝ նշելով, որ Ռուսաստանն աջակցել է տարածաշրջանի երկրների միջև տնտեսական կապերի ձևավորմանը:
«Այդ գործընթացը շատ փխրուն է, և կողմերի միջև կա քիչ վստահություն և շատ կասկածանք: Նշանակում է՝ մենք պետք է հաղթահարենք դա»,- ասել է Պոլյանսկին:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ