Վարշավայում մեկնարկած կայծակնային շախմատի աշխարհի առաջնության մեկնարկային օրվանից հետո տղամարդկանց պայքարը 12 տուրից հետո 10,0 միավորով միանձնյա գլխավորում է ԱՄՆ-ի դրոշի ներքո հանդես եկող Լեւոն Արոնյանը:
Հայաստանը ներկայացնողներից ամենահաջողը մեկնարկել է երիտասարդ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը, որն ունի 8,5 միավոր եւ զբաղեցնում է 11-րդ հորիզոնականը:
Սամվել Տեր-Սահակյանը, Տիգրան Լ. Պետրոսյանը, Գաբրիել Սարգսյանը եւ Մանուել Պետրոսյանը ունեն 7,0-ական, Ռոբերտ Հովհաննիսյանը՝ 6,5, Սերգեյ Մովսեսյանը եւ Շանթ Սարգսյանը՝ 6,0-ական, Հովհաննես Գաբուզյանը՝ 5,0 միավոր:
Կանանց առաջնությունում խաղացված ինը տուրից հետո Սուսաննա Գաբոյանը եւ Էլինա Դանիելյանը վաստակել են 4,0-ական միավոր:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ