Լրահոս
Օրվա լրահոսը

Դատարանը վերսկսեց գերությունից վերադարձած զինծառայողների գործի վարույթը

Դեկտեմբեր 30,2021 13:24

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ երեկ Հայաստան են վերադարձել ևս հինգ գերիներ, դատարանը վերսկսեց գերությունից վերադարձած զինծառայողների գործի վարույթը, նիստը կկայանա այսօր՝ 17։30-ին», – այս մասին Aravot.am-ի հետ զրույցում հայտնեց գերությունից վերադարձած Ռոբերտ Նալբանդյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանը:

Պաշտպանը հիշեցրեց, որ Քննչական կոմիտեն միջնորդել էր երկարաձգել Ռոբերտ Նալբանդյանի կալանավորման ժամկետը, որի կապակցությամբ դատարանի որոշումը պետք է հրապարակվեր այսօր, և հայտնեց, որ դատարանը միայն վերսկսել է գործի վարույթը, իսկ թե երբ որոշում կկայացնի Ռոբերտ Նալբանդյանի կալանավորման մասին՝ պաշտպանին հայտնի չէ։

Նշենք, որ Ռոբերտ Նալբանդյանն ունի երեք անչափահաս երեխա։ Մեկ տարվա գերության արդյունքում ունի կողոսկրերի կոտրվածքներ։

Հիշեցնենք, որ Ռոբերտ Նալբանդյանը հայրենիք էր վերադարձել 2021 թվականի դեկտեմբերի 4-ին։ Գերեվարվել էր 2020 թվականի նոյեմբերի 16-ին՝ ադրբեջանական սադրանքի հետևանքով։

Այժմ նրան մեղադրանք է առաջադրվել մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելու համար, որն առաջացրել է ծանր հետևանքներ։ Ռոբերտ Նալբանդյանին սպառնում է քրեական օրենսգրքով սահմանված պատիժ՝ ազատազրկում երեքից ութ տարի ժամկետով։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031