Լրահոս
Օրվա լրահոսը

«Փորձում են տպավորություն ստեղծել, թե հավաքվել ու ասֆալտի «ատկատի» գործ ենք անում». Փաշինյանը դիմեց իրավապահներին

Դեկտեմբեր 30,2021 13:06

«Շահագործման հանձնված հատկապես երկու ճանապարհի մասին կուզենայի նշել, մեկը լիարժեք շահագործման հանձնվեց՝ Կապան-Տաթեւ հատվածը, որը կարեւոր նշանակություն ունեցավ, եւ մենք այս տարի կարողացանք բացել նաեւ Երեւան-Գյումրի ավտոճանապարհի Հյուսիս-Հարավի մի հատվածը, այսինքն` նախատեսվող 4 երթեւեկելի գոտուց 2-ը շահագործման հանձնեցինք, եւ 2 այդ ճանապարհով Գյումրիի բնականոն երթեւեկությունը եւ կապը, ըստ էության վերականգնվել է; Ուզում եմ հիշեցնել, որ երկար տարիներ շատ ոլոր-մոլոր ճանապարհներ էին, երկար տեւող եւ հոգնեցուցիչ»,-կառավարության նիստի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը:

Ապա նա դիմեց իրավապահներին. «Շատ հետեւողականորեն փորձ է արվում տպավորություն ստեղծել, որ ճանապարհաշինության ոլորտում տեղի ունեցող այս փոփոխությունները կապված են իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչների, նրանց ընտանիքների հետ… Ես ուզում եմ դիմել մեր իրավապահ մարմիններին, արդեն հակակոռուպցիոն կոմիտե ունենք, գլխավոր դատախազին, Ազգային անվտանգության ծառայությանը, չնայած աշխատանքային կարգով էլ եմ դա հանձնարարել ԱԱԾ-ին…Խնդրում եմ մամուլի այդպիսի ոչ մի հրապարակում անպատասխան չթողնել… Շատ ուշադիր պետք է լինել սուտ մատնության սահմանագծերը հատելու պարագային…

Սա մեզ համար սկզբունքային հարց է՝ փորձել տպավորություն ստեղծել, թե մենք հավաքվել ու ասֆալտի «ատկատի» գործ ենք անում…Սա չի հաջողվի իրենց մոտ, որովհետեւ նախկին իշխանությունների եւ ընտանիքի անդամներն էլ են այսօր հաղթում մրցույթներում, ու դժգոհ չենք, որ հաղթում են, որովհետեւ որակով գործ են անում…Այսօր Հայաստանում կա՞ ճանապարհաշինարարական ոլորտի ընկերություն, որ պարապ նստած է ու աշխատանք չունի…

Մենք ինչու ենք կապիտալ ծախսերի իրականացման խնդիրներ ունենում շատ դեպքերում, որովհետեւ հենց շինարարական եւ այլ ընկերությունները բավարար հզորություններ չունեն, որ բավարար ծավալներ վերցնեն եւ պատշաճ որակով իրականացնեն աշխատանքները: Բայց այն, որ վերջին տարիներին Հայաստանի ճանապարհաշինարարության ոլորտում էական փոփոխություններ են տեղի ունեցել՝ որակի առումով, ակնհայտ է…

Այսօրվա իմ ասածի իմաստը այն է՝ խնդրում եմ մեր իրավապահ մարմինները մամուլի այդպիսի հրապարակումներն անարձագանք չթողեն: ՊՎԾ-ն բոլոր մրցույթները գնա ստուգի՝ օրինակա՞ն են, թե ոչ: Մենք չենք կարող ժխտել ինչ-ինչ շրջանակներում ինչ-ինչ երեւույթների գոյությունը, վերջերս էլ մարդ ձերբակալվեց Տարածքային զարգացման հիմնադրամից «ատկատի» երևույթով աշխատելու համար: Մենք սկզբունքորեն այդ ամենի ինչի դեմ պայքարելու ենք»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031