ԱՄՆ պետդեպարտամենտի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով բյուրոն կոչ է անում արագ ազատ արձակել Ադրբեջանում պահվող բոլոր գերեվարված անձանց:
«Մենք կոչ ենք անում արագ ազատ արձակել մնացած բոլոր գերեվարված անձանց, փոխանակել աճյունները և հաշվառել անհետ կորածներին։ Մենք շեշտում ենք գերեվարված անձանց նկատմամբ մարդկային վերաբերմունքը՝ միջազգային պարտավորություններին համապատասխան»,-նշված է ԱՄՆ պետդեպի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով բյուրոյի թվիթերյան էջում:
We urge the full and expeditious release of all remaining detainees, exchange of remains, and accounting for missing persons. We stress the importance of humane treatment of detainees in accordance with international obligations.
— DoS Europe and Eurasia (@StateEUR) December 29, 2021